Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>«Մտագրոհ» կամ «մտքերի տարափ» ուսուցման ժամանակակից մեթոդի կիրառման առանձնահատկությունները» վերտառությամբ հոդվածում փորձել ենք ցույց տալ վերոնշյալ մեթոդի կիրառման յուրահատկությունները՝ պայմանավորված ուսուցանվող նյութի բնույթով և գաղափարագեղագիտական համակարգով, աշակերտների տարիքային խմբերով։ Դիտարկել ենք «Մտագրոհ» մեթոդի կիրառման մի քանի մոտեցումներ՝ ըստ մեթոդի սկզբունքային առանձնահատկությունների։ Հետաքրքիր շեշտադրումներով բացահայտվել են վերոնշյալ մեթոդի էությունը, տվյալ ձևաչափով նյութի ուսուցման սկզբունքները՝ մատնանշելով ու հիմնավորելով դասավանդման այդ եղանակի համապատասխան առանձնահատկություններով պայմանավորված առավելությունները, ուսուցման նպատակից բխող յուրահատկությունները: «Մտագրոհ» մեթոդի տարբեր մոտեցումների կիրառմամբ շեշտադրվել են որոշ գրական երկերի ուսուցման առանձնահատկությունները։ Վերոնշյալ ուսուցման եղանակով քննաբանվել են գրական երկի վերլուծության արդյունավետ միջոցները, անցած նյութի համակարգման և ամփոփման եղանակները, շեշտադրվել են գրական պատկերի գաղափարական, խոհափիլիսոփայական, հոգեբանական շերտերը։ Մեթոդական գրականության մեջ կան վերոնշյալ հիմնախնդրին նվիրված մի շարք գիտական հետազոտություններ՝ «Ուսուցման ժամանակակից մեթոդներ, հնարներ, վարժություններ», ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք․ Վանաձոր, 2008․, «Ուսուցման արդյունավետ հնարներ», Ս․ Խաչատրյան, «Էր․ Ֆ․ Էբերտ հիմնադրամ», Հայաստան, 2020, Valmont, W., Technology for literacy teaching and learning. New York. Houghton Mifflin Company, 2006, Allington R. And Cunningham P., Classrooms that work. Boston, Allyn and Bacon, 2004 ։ Նրանք փորձել են յուրովի ներկայացնել ուսուցման ժամանակակից մեթոդներին բնորոշ առանձնահատկությունները, կիրառման յուրահատկությունները։</jats:p>

Show More

Keywords

ուսուցման մեթոդի են կիրառման Մտագրոհ

Related Articles