Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում ուսումնասիրվել է մասնագիտական​​ գործունեության ազդեցությունն ինտերնետային կախվածության զարգացման վրա՝հիմնվելով հոգեբանական տեսությունների և մասնագետների հարցումների ու թեստավորման համեմատական​​ վերլուծության վրա։ Թվային դարաշրջանում ինտերնետի կիրառումը դարձել է կյանքի անբաժանելի մաս՝ զգալիորեն փոխելով մեր աշխատանքային, կրթական և սոցիալական միջավայրը։ Միևնույն ժամանակ, ինտերնետի գերօգտագործումը հանգեցնում է ինտերնետային կախվածության, որը ներկայումս համարվում է հոգեբանական և սոցիալական առողջության արդի մարտահրավեր։ Այս խնդիրնառավելպես հրատապ է մասնագիտական միջավայրերում, որտեղ աշխատողների աշխատանքի արդյունավետությունը և հոգեկան առողջությունը սերտորեն կապված են թվային տեխնոլոգիաների հետ։ Ինտերնետային կախվածության ուսումնասիրությունը վերջին տարիներինմեծ թափ է հավաքում, սակայն մասնագիտական միջավայրերում կախվածության ձևավորման առանձնահատկությունները և դրա ազդեցությունը դեռևս չեն ուսումնասիրվել բավարար խորությամբ։ Հոդվածը նվիրված է տարբեր մասնագիտությունների շրջանակներում ինտերնետային կախվածության ձևավորման բնութագրիչների համեմատական վերլուծությանը՝ նպատակ ունենալով բացահայտելու կախվածության դրդապատճառները, տարածվածությունը և դրա հոգեբանական ու սոցիալական հետևանքները։ Այս հետազոտությունն հիմնվում է դասական հոգեբանական տեսությունների, Քիմբերլի Յանգի մոտեցումների, ինչպես նաև վերջին տասնամյակում հրապարակված գիտական հետազոտությունների վրա՝ նորովի դիտարկելով ինտերնետային կախվածության համընդհանուր և մասնագիտական առանձնահատկությունները։ Արդյունքները կնպաստեն թվային առողջության պահպանման ռազմավարությունների մշակմանն ու մասնագիտական խմբերի աշխատունակության բարձրացմանը։  </jats:p>

Show More

Keywords

կախվածության մասնագիտական ինտերնետային հոգեբանական ու

Related Articles