Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Էակի բարոյական կարգավիճակի որոշման խնդիրը բիոէթիկական ժամանակակից քննարկումներում առանցքային խնդիր է։ Այդ հարցը մասնավորապես էական նշանակություն ունի բիոէթիկական այնպիսի խնդիրների բարոյական տեսանկյունից թույլատրելիության հարցի որոշման գործում, ինչպիսիք են, օրինակ՝ էվթանազիան, հղիության արհեստական ընդհատումը, կենդանիներին իրավունքների վերագրումը և այլն։ Հոդվածում քննարկվում են էակի բարոյական կարգավիճակի որոշման չորս առանցքային մոտեցումներ՝ տեսակապաշտություն, զգայունություն, ինքնագիտակցություն ու ճանաչողություն և վերջապես՝ աստիճանականություն։ Վերլուծության արդյունքում բացառվում է տեսակապաշտության սկզբունքի կիրառման բարոյական տեսանկյունից ընդունելիությունը։ Այնուհետև հիմնավորվում է, որ զգայունության և ինքնագիտակցության-ճանաչողության սկզբունքների առանձին-առանձին դիտարկման արդյունքում հանգում ենք անորոշության, հակասականության, իսկ որոշ իրավիճակների քննարկման համատեքստում այդ մոտեցումների կիրառումը երբեմն նաև ինտուտիտիվ առումով համոզիչ չէ։ Նշված երեք առանցքային մոտեցումների համեմատությամբ՝ աստիճանական մոտեցումն ունի որոշ առավելություններ։ Աստիճանական մոտեցումը էակի բարոյական կարգավիճակի սահմանման այն մոտեցումն է, որի համաձայն՝ բարոյական կարգավիճակը չունի բաժանարար բնույթ, այլ արտահայտվում է աստիճանաբար։ Այս մոտեցման հիմքում ընկած է այն գաղափարը, որ բոլոր կենդանի էակներն ունեն բարոյական կարգավիճակ, սակայն այդ կարգավիճակի ուժգնությունը կամ խտությունը կարող է տարբեր լինել՝ կախված նրանց ունեցած հատկություններից և շահերի բազմազանությունից։ Աստիճանական մոտեցումն ունի համեմատական առավելություններ այլ սկզբունքների նկատմամբ, քանի որ այն տեսականորեն ավելի ճկուն է, ինտուտիվ առումով՝ առավել համոզիչ, ներառական և անհակասական։</jats:p>

Show More

Keywords

բարոյական կարգավիճակի որոշման առանցքային ունի

Related Articles