Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ժամանակակից արագ փոփոխվող և ճգնաժամեր հարուցող աշխատաշուկայում կազմակերպության ներսում հարաբերությունների կարգավորման, կայունության և հաջողության համար կարևոր է ստեղծել վստահության մթնոլոր։ Բանն այն է, որ ճգնաժամային իրավիճակներում կազմակերպոթյան ներսում հարաբերությունների բնույթը, կազմակերպական հաղորդակցման ոճը, ինչպես նաև կազմակերպության հանդեպ վստահության ձևավորման վրա ազդեցություն ունեցող այլ գործոնների ուսումնասիրությունը մարդկային ռեսուրսների կառավարման (այսուհետ՝ ՄՌԿ) և ղեկավար անձնակազմին հնարավորություն կտա անհրաժեշտ ռեսուսներ ներդնել կազմակերպության հանդեպ վստահության բարձր մակարդակ ապահովելու համար։ Խնդիրն ավելի է կարևորվում հատկապես արագ փոփոխվող ներկա իրողություններում, երբ բարձր կատարողականի ապահովումն ու աշխատակիցների ներգրավվածությունը հանդիսանում են կազմակերպության առանցքային խնդիրներից մեկը։ Հետազոտական աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ներկազմակերպական հաղորդակցման դերն ու նշանակությունը կազմակերպության հանդեպ վստաhության ձևավորման գործընթացում, ինչպես նաև առանձնացնել այն հիմնական գործոնները, որոնք ազդում են այդ գործընթացի վրա։  Ենթադրվում է, որ այն ընկերություններում, որտեղ աշխատակիցները բարձր են գնահատում ներկազմակերպական  հաղորդակցումն ու հարաբերությունները,  կազմակերպության հանդեպ վստահությունը նույնպես բարձր է։ Հետազոտության շրջանակում կիրառվել է հարցման մեթոդը, որի արդյունքում  պարզվել է, որ աշխատավայրի հանդեպ վստահության և կազմակերպությունում հաղորդակցման մակարդակի միջև կա դրական կորելյացիոն կապ (r= 0.72): Աշխատակիցների կողմից կազմակերպությանը վստահելու գործընթացում առավել կարևոր գործոններ են  ղեկավարների ազնվությունը, առողջ և դրական աշխատանքային մթնոլորտը, թափանցիկությունն ու ղեկավարների աջակցությունը։</jats:p>

Show More

Keywords

կազմակերպության հանդեպ վստահության բարձր ու

Related Articles