Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում քննարկվում է միջնադարի խոշորագույն բանաստեղծ և իմաստասեր Գրիգոր Նարեկացու (951-1003 թթ.) աշխարհայացքի և փիլիսոփայական հայացքների գնահատմանը վերաբերող մի հարց, որը պարզաբանելու համար հընթացս վերլուծվում են Միջնադար, Վերածնունդ, Հայկական Վերածնունդ, քրիստոնեական աստվածակենտրոն հումանիզմ և վերածնական մարդակենտրոն հումանիզմ հասկացությունները: Որոշ հետազոտողներ, նկատի ունենալով հատկապես Նարեկացու «Մատյան Ողբերգության» գիրքը,  նրա նորարարական մտքերն ու մոտեցումները, լեզվամտածողության ինքնատիպությունը, «ներքին» մարդու և մարդու փրկության մասին վարդապետությունը, նրան համարում են Հայկական Վերածննդի ներկայացուցիչ,  այսինքն՝ ոչ թե Միջնադարի, այլ Վերածննդի դարաշրջանի մտածող: Եթե խորհրդային շրջանում, երբ տիրապետող էր մարքսիստական մեթոդաբանությունը,  նման գնահատականի շրջանառումը հասկանալի էր (Արևելյան և Հայկական Վերածնունդ տեսությունը կոչված էր հիմնավորելու մարքսիստական պատմափիլիսոփայության այն դրույթը, թե պատմության մեջ «երկաթե անհրաժեշտությամբ» գործում են համընդհանուր օրինաչափություններ, օրինակ, բոլոր ժողովուրդները պետք է անցնեն զարգացման միևնույն փուլերը), ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ են այսօր հետազոտողները պաշտպանում այդ խիստ գաղափարականացված և անարդյունավետ մեթոդաբանական հարացույցը: Հեղինակի կարծիքով այդպիսի գնահատականը պայմանավորված է այն բանով, որ այդ տեսության կողմնակիցները՝ ա) ըստ էության  անտեսում են Միջնադարյան և Վերածննդի մշակույթների տարբերությունները, ինչի հետևանքով միջնադարյան մշակույթին բնորոշ երևույթները բնութագրվում են որպես վերածնական,  բ) զանց են առնում   քրիստոնեական (աստվածակենտրոն) հումանիզմի և վերածնական (մարդակենտրոն) հումանիզմի յուրահատկությունները, գ) Նարեկացուն Հայկական Վերածննդի ներկայացուցիչ համարելով՝ իբր տալիս են նրան հանճարին պատշաճող գնահատական (տվյալ դեպքում ենթադրվում է, որ Վերածննդի դարաշրջանն Միջնադարի համեմատ ավելի առաջադիմական է): Մինչդեռ Նարեկացին  իր մտածելակերպով, աշխարհայացքային-փիլիսոփայական հարցերի քննարկման ու լուծման եղանակներով, մարդու փրկության իր տեսլականով միջնադարյան մտածող է, քրիստոնեական հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչ, հիրավի՝ «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:</jats:p>

Show More

Keywords

են Վերածննդի Հայկական Վերածնունդ վերածնական

Related Articles