Abstract
<jats:p>Սույն հոդվածում դիտարկվում է «Իրավունք բոլորի համար» ծրագրի նշանակությունն ու արժեքը որպես այլընտրանքային իրավաբանական կրթության ձևաչափ և հասարակության իրավագիտակցության բարձրացման արդյունավետ միջոց։ Հեղինակը վերլուծում է այլընտրանքային կրթության առաջացման պատմական ուղին, դրա հատուկ առանձնահատկություններն ու կիրառման մեթոդները՝ ընդգծելով դրանց համադրումը իրավաբանական կլինիկական կրթության մոդելի հետ։ Հոդվածում խորությամբ լուսաբանվում է ծրագրի երկկողմ ազդեցությունը. մի կողմից՝ այն ուսանողներին ապահովում է գործնական հմտությունների ձևավորման հարթակ, մյուս կողմից՝ նպաստում է իրավական իրազեկվածության բարձրացմանը այն սոցիալական խմբերում, որոնք չունեն մասնագիտական իրավաբանական կրթություն: Տեսական հիմնավորումներին զուգահեռ ներկայացված են նաև գործնական դիտարկումներ, որոնց հիման վրա հեղինակը եզրակացնում է, որ «Իրավունք բոլորի համար» ծրագիրը հանդես է գալիս ոչ միայն որպես նորարարական կրթական գործիք, այլև որպես հասարակական ներգրավվածություն խթանող և իրավագիտակցություն ձևավորող արդյունավետ հարթակ, որը միտված է իրավական պետության ամրապնդմանը և քաղաքացիական պատասխանատվության խորացմանը։</jats:p>