Abstract
<jats:p>Գիտական հոդվածի շրջանակներում ուսումնասիրվել է իրավաբանական կլինիկաների՝ որպես ուսանողական խորհրդատվական կենտրոնի ձևավորման և զարգացման պատմությունը, մասնավորապես, անդրադարձ կատարելով «իրավաբանական կլինիկա» եզրույթի ստեղծմանը, այդ ինստիտուտի տարածմանը աշխարհի հայտնի առաջատար բուհերում, դրա կրթական և սոցիալական նշանակությանը իրավաբանական կրթություն ստացող ուսանողներին մասնագիտական գործունեության ոլորտում գործնական հմտություններ փոխանցելու և դրանք կիրառելու հնարավորություններ, իսկ հասարակության սոցիալապես անապահով խմբերին անվճար որակյալ իրավաբանական աջակցություն տրամադրելու առումներով։ Հոդվածի շրջանակներում ներկայացվել է հատկապես Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում իրավաբանական կլինիկական կրթության ներդնումը, դրա ձևավորման ու զարգացման պատմությունը և ներկայիս գործունեությունը։</jats:p>