Abstract
<jats:p>Հոդվածի շրջանակներում ներկայացվել է փորձաշրջանի ինստիտուտը և փորձաշրջանում գտնվող անձի հետ աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունները թե՛ նյութաիրավական, թե՛ դատավարական տեսանկյունից։ Անդրադարձ է կատարվել դոկտրինալ մոտեցումներին, արտասահմանյան երկրների փորձին և Վճռաբեկ դատարանի վերաբերելի որոշմանը։ Ներկայացվել են օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, որոնք ուղղված են փորձաշրջանի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման ինստիտուտի հստակեցմանը և առավել լիարժեք կարգավորմանը։ Մասնավորապես առաջարկվել է ամրագրել աշխատողի նաև մարդկային և այլ որակները փորձաշրջանի ընթացքում ստուգելու հնարավորություն և դրանով պայմանավորված՝ ազատման հրամանում պայմանագրի լուծման հստակ պատճառը չնշելու գործատուի իրավունքը։</jats:p>