Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է քրեական հետապնդման՝ որպես քրեադատավարական երևույթի էությանը: Դրանումհեղինակը նախ ներկայացնում է «քրեական հետապնդում» օրենսդրական հասկացության ձևավորմանպատմությունն ու դրա վրա նշանակալի ազդեցություն ունեցած տեսական բանավեճերը, ապաքննարկման առարկա է դարձնում քրեական հետապնդման՝ որպես ինքնուրույն դատավարականգործառույթի գոյության հարցը:Մասնավորապես, քրեադատավարական գործառույթի հիմնական հատկանիշների համատեքստումվերլուծելով քրեական հետապնդման բովանդակությանը վերագրվող դատավարականգործողությունները՝ հեղինակը փաստում է, որ դրանք իրականում կազմում են դատավարականգործունեության այլ ուղղությունների բովանդակությունը, հետևաբար՝ քրեական հետապնդումնինքնուրույն գործունեություն, դրա տեսակ կամ ուղղություն չէ: Այնուհետև, հարցը դիտարկելով արդարդատաքննության իրավունքի համատեքստում և փաստելով, որ հանրային քրեադատավարականգործունեությունն իրականացվում է օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու նպատակով և առանցմեղադրական ուղղվածության՝ հեղինակը նաև բացառում է, որ մեղադրյալի մեղավորությունըհաստատելն ու նրա քրեական պատասխանատվությունն ապահովելը կարող են վարույթի որևէմասնակցի առաքելություն լինել:Վերլուծության արդյունքում հեղինակը հանգում է հետևության, որ քրեական հետապնդումը ոչ թեդատավարական գործառույթ է, այլ քննության, դրա կազմակերպման և դրա նկատմամբ հսկողությանգործառույթների իրացման արդյունքում ձևավորված դատավարական հարաբերությունների վիճակ, որնարտահայտում է քրեական վարույթին առերևույթ հանցանք կատարած անձի մասնակցությունը:Հեղինակի պնդմամբ, քրեական հետապնդումն ի հայտ է գալիս այն հարուցելու մասին որոշումկայացնելու պահից և ոչ թե իրականացվում է, այլ շարունակում է գոյություն ունենալ հարուցվածլինելու և դադարեցված չլինելու ուժով՝ անկախ այդ ընթացքում անձի մեղքն ապացուցելուն ուղղվածորևէ գործողություն կատարելուց կամ չկատարելուց, շարունակում է առկա լինել ընդհուպ այնդեպքում, երբ կատարվում են մեղադրյալի մեղավորությունը հերքելուն ուղղված գործողություններ:</jats:p>