Abstract
<jats:p>Ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքի հանձնումը խրախուսող նորմերն էական նշանակություն ունեն ինչպես հանցագործությունների կանխման, այնպես էլ անձանց դրական վարքագծի խթանման տեսանկյունից։ Այս առումով ուշադրության է արժանի 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի ձևակերպումը, որն էապես տարբերվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նորմի բովանդակությունից։ Սույն հոդվածի նպատակը հիշյալ նորմում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների հետազոտումն է։ Դրված նպատակին հասնելու համար հոդվածում համեմատական վերլուծության են ենթարկվել նախկին և գործող քրեական օրենսգրքերով նախատեսված խրախուսական նորմերը և դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև վեր են հանվել այն հիմնահարցերը և խնդիրները, որոնք կարող են ծագել իրավակիրառ գործունեության ընթացքում: Հետազոտության առարկան դիտարկվել է գիտական ճանաչողության այնպիսի ընդհանուր (համագիտական) և հատուկ մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք են դոգմատիկ, իրավահամեմատական, տրամաբանական վերլուծության և իրավական մոդելավորման մեթոդները։ Հոդվածում իրականացված հետազոտության արդյունքում կատարվել են մի շարք եզրակացություններ, որոնց հիման վրա ներկայացվել են խրախուսական նորմի կատարելագործմանն ուղղված հիմնավորված առաջարկություններ։</jats:p>