Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է անձնական ազատության իրավունքի պաշտպանության գործնական հիմնախնդիրներին՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալելու և դատարան ներկայացնելու համար, ազատության մեջ գտնվող մեղադրյալի ձերբակալման իրավակարգավորումների համատեքստում։ Անդրադառնալով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալմանը՝ հեղինակը քննադատում է Վճռաբեկ դատարանի իրավունքում սահմանված՝ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալման այս տեսակը կիրառելու բացարձակ արգելքը։ Հիմնավորելով, որ քրեական վարույթ նախաձեռնված լինելն ինքնին չի բացառում արտաքին հանցանշաններով անձին անհապաղ ձերբակալելու իրավիճակները՝ հեղինակն անընդունելի է համարում հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածն անմիջականորեն ծագած համարելու՝ «քրեական վարույթ նախաձեռնված չլինելու» չափանիշը և դրա փոխարեն առաջ է քաշում «կասկածն ապացույցներից չբխելու» չափանիշը։ Անդրադառնալով ձերբակալման մյուս տեսակին՝ հեղինակը պնդում է, որ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է դատարան ներկայացնելու համար ազատության մեջ գտնվող մեղադրյալին պարտադիր ձերբակալելու պահանջ, որն անձի անազատության կանխավարկածի դրսևորում է և հակասում է անձնական ազատության կանխավարկածին ու քմահաճ ձերբակալման միջազգային-իրավական արգելքին։ Հեղինակը կարծում է, որ օրենսդիրը մեղադրյալի ձերբակալումը պարտադիր է համարել ձևական նպատակներով՝ մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը պատշաճ համարելու և կալանավորման ընթացակարգ սկսելու համար՝ նպատակ ունենալով վերջինիս կալանավորող դատարանին զերծ պահելու ազատությունից զրկող համարվելու բեռից։ </jats:p>