Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Քրեական պատասխանատվությունը բացառող ցանկացած հանգամանքի կիրառելիությունը փաստելու համար պետք է հաստատել այդ հանգամանքի իրավաչափության պայմանների առկայությունը։ Սույն հոդվածում մենք հետազոտման առարկա ենք դարձրել մեր կողմից առաջարկված, «Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելիս քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը» վերտառությունը կրող քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքի իրավաչափության պայմանները։ Քրեական պատասխանատվությունը բացառող այս հանգամանքի առաջարկվող բովանդակության հետազոտման արդյունքում առանձնացվել են այդ հանգամանքի իրավաչափության հեևյալ պայմանները, որոնց էությունն էլ հոդվածում առանձին մանրամասն հետազոտման է ենթարկվել. քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պետք է պատճառվի օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելիս, վնասը պետք է պատճառվի օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձի կողմից, վնասը պետք է պատճառվի հանցագործությունը կանխելուն, բացահայտելուն կամ ապացույցներ ձեռք բերելուն աջակցելու նպատակով տրված հանձնարարության սահմաններում, պետք է բացակայեն այդ նպատակին հասնելու համար վնաս պատճառելու հետ չկապված միջոցները, պետք է պահպանված լինեն օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելիս իրավաչափ վնասի պատճառման սահմանները։ Թվարկված բոլոր պայմանների միաժամանակյա առկայության պարագայում միայն կարելի է հաստատել քրեական պատասխանատվությունը բացառող քննարկվող հանգամանքի առկայությունը։ Իրականացված հետազոտության արդյունքներով հոդվածում ներկայացվել են գիտագործնական արժեք ունեցող մի շարք առաջարկներ։</jats:p>

Show More

Keywords

հանգամանքի պետք պատասխանատվությունը բացառող քրեական

Related Articles