Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Գրաբարի ենթակայական դերբայն ունի ավղ (օղ, ող) և իչ վերջավորությունները։ Այն կազմվում է մերթ ներկայի, մերթ անցյալ կատարյալի հիմքից։ Ծագումով կապվում է հնդեվրոպական մայր լեզվի հետ և ունի իր զուգահեռ ձևերը ժամանակակից հնդեվրոպական լեզուներում։ Ըստ համեմատական հայագիտության՝ ենթակայականի ող վերջավորությունը ծագում է հնդեվրոպական atl մասնիկից։ Հնդեվրոպական t խուլ պայթականը ձայնավորների կամ ձայնավորի և ձայնորդի միջև հայերենում փոխվում է յ-ի (mater - մայր, pater - հայր)։ Հայերենում atl-ը դառնում է այլ, այլ-ն, այղ, իսկ այղ-ավղ, քանի որ լ-ն և ղ-ն, յ-ն և վ-ն ունեն արտասանական հնչակցություններ։ Գրաբարում ենթակայականը անվանվում է ներկա դերբայ, որովհետև համապատասխանում է հունարենի այն դերբայական ձևին, որն ունի ներկայի գաղափար։ Հայերենում, սակայն, այս բայաձևը ժամանակի գաղափար չի արտահայտում։ Այն անվանում է գործողություն կատարողին՝ իր իսկ գործողության անունով (վազող)։ Ենթակայական դերբայը ունի միայն անվանական գործառույթ, ուստի հոլովվում է և ստանձնում է գոյականի պաշտոններ։ Նրա իչ վերջավորության ձևերը աշխարհաբարում այլևս բայաձևեր չեն ընկալվում։ Այժմ իչ-ը բայարմատներից գոյական կազմող ածանց է։ Ող վերջավորությամբ բայաձևերը իրենց ընդհանուր բայական առանձնահատկություններով պահպանվում են միջին հայերենում, բարբառներում և գրական աշխարհաբարում։ Այդ վերջավորությամբ բազմաթիվ բառեր խոսքիմասային անցում են կատարել և դարձել գոյական՝ ծնող, ուսանող, մատուցող, գրող և այլն։ Հայերենի որոշ բարբառներում նկատելի է ենթակայական դերբայի՝ մասնակի իմաստային նոր կիրառություն, այսպես՝ «ում» ճյուղի բարբառներից Նոյեմբերյանի խոսվածքում նկատվում է ենթակայական դերբայի՝ ապառնու իմաստով գործածություն՝ գնում եմ ծաղիկ քաղող։ Դժվար է ասել, թե այս կիրառությունը որտեղից է գալիս, բայց հայտնի է, որ ենթակայականը կարող է արտահայտել ինչպես կատարված, այնպես էլ կատարելի գործողություն։ Այսպիսով՝ գրաբարի չորս դերբայները՝ անորոշ, ապառնի, անցյալ, ներկա կամ ենթակայական, իրենց դերբայական հիմնական նշանակություններով, բառակազմական հիմնական առանձնահատկություններով պահպանվել են նաև հայերենի հետագա հատվածներում. մասնակի փոփոխություններ են տեղի ունեցել ածանցավոր բայերի կազմության և մասամբ էլ դերբայական վերջավորությունների մեջ։ Կարելի է ասել, որ գրաբարի համեմատությամբ աշխարհաբարը դերբայների անվանական հատկանիշից անցել է դեպի բայական հատկանիշը. օրինակ՝ եթե գրաբարի ապառնի և անցյալ դերբայները բայական գործածության հետ ունեն անվանական գործածություն, ապա աշխարհաբարում ապառնի դերբայը և գրաբարի անցյալից առաջացած վաղակատար դերբայը ունեն միայն բայական կախյալ գործածություն։</jats:p>

Show More

Keywords

ենթակայական ունի բայական են գրաբարի

Related Articles