Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Արդի հայերենի համաժամանակյա բառակազմության տեսության ամբողջացմանը միտված աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կարևորվում է տարբեր լեզվաբանների՝ նշված ոլորտում ունեցած տեսակետներին անդրադառնալը: Սույն ուսումնասիրության միջոցով փորձ է արվել լրաց­նելու այդ կարգի հետազությունները՝ նկարագրական-վերլուծական եղանակով քննության առարկա դարձնելով բառակազմության տեսական հար­­ցե­րի վերաբերյալ երկու ականավոր հայագետների՝ Մանուկ Աբեղյանի և Հրաչյա Աճառ­յա­նի տե­սակետներն ընդհանուր գծերով, ցույց տալ հիմնական տարբերություններն ու նմանությունները: Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ Մ. Աբեղյանի խնդիրն է ոչ միայն հայերենի բառապաշարի պատմական զարգացման ընթացքի քննությունն ու օրինաչափությունների բացահայտումը (որոշ դեպքերում՝ նաև այլ լեզուների՝ հիմնականում ռուսերենի, գերմաներենի նույն կարգի իրողությունների համեմատությամբ), այլև դրանց գիտական պատշաճ մշակումն ու համակարգումը: Նրա աշխատություններում դժվար է Աբեղյան գիտնականից զատ չնկատել նաև Աբեղյան դասավանդողին՝ տեսական վերլուծությունը նաև ուսուցանելուն միտված գործին նվիրելու անսահման եռանդի ու ջանքերի գործադրմամբ: Հր. Աճառյանի դեպքում այլ է մոտեցումը.  նա իր առջև խնդիր չի դնում լեզվական իրողությունների՝ տվյալ դեպքում՝ բառա­կազ­մության տեսական հարցերի մշակումը (այդ գործն իրենից առաջ արել էր Աբեղյանը). նրան առա­վելապես հետաքրքրում է բազմաթիվ լեզուներում և հատկապես հայերենում բառերի կազ­մու­թյան օրինաչափությունների, կառուցվածքային առանձնահատկությունների վերհանումն ու դրանց միջև եղած կապերի բացահայտումը:  </jats:p>

Show More

Keywords

ու բառակազմության տեսական նաև հայերենի

Related Articles