Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում ներկայացված են Մ. Աբեղյանի գրի առած «Դավիթ և Մհեր» պատումի լեզվական առանձնահատկությունները։ Հայկական էպոսի այս տարբերակը անվանի հայագետին պատմել է մոկացի Նահապետը։ 19-րդ դարի վերջին քառորդի լեզվական նյութը բնական ճանապարհով, առանց գիտական մշակման ենթարկվելու հասել է մեր օրեր։  Մոկսի բարբառի բավականին բարդ հնչյունական, քերականական համակարգը և հարուստ բառապաշարը ամփոփող այս տարբերակը դիտարկված է  համակողմանիորեն։ Ուսումնասիրությամբ  պարզվել է, որ բարբառն ունի  յուրահատուկ դարձվածքներ, բառապաշարային միավորներ, բայական զարտուղի կազմություններ, որոնք տարածքի մյուս խոսվածքներում արձանագրված չեն։ Կուտակված փաստերի հիման վրա առաջադրվում է, որ հայագիտության 21-րդ դարը դառնա ամբարված էպոսապատումների գիտական վերլուծության, գրարկողների աշխատանքի գնահատման, պատումաբանության գիտական կենտրոնի հաստատման, բանասացների հիշատակման ու մեծարման, անտիպ և տրագրված տարբերակները բարբառային գիտական տառադարձությամբ հրատարակելու ժամանակաշրջան։ Մ. Աբեղյանի գրի առած «Դավիթ և Մհեր» պատումը ուսումնասիրության  ծավալուն նյութ է ոչ միայն բանագետների, այլև լեզվի պատմության, բարբառագիտության, ազգային հոգեփիլիսոփայության և այլ գիտակարգերի մասնագետների համար։ Այն վստահելի, հիմնավոր  լեզվական փաստեր է տրամադրում  հատկապես Մոկսի բարբառի հնչյունական, քերականական, բառապաշարային իրողությունները մանրակրկիտ քննելու առումով։ Մոկսեցի Նահապետի փոխանցած պատկերավոր արտահայտությունները, դարձվածային միավորները, հարադրավոր կառույցները, ժամանակակից հայերենի քերականական կանոններին ոչ համահունչ բայական կազմությունները և լեզվական բազմաթիվ վկայություններ փաստում են գրարկողի հմտության, բանահավաք-բարբառակիր հարաբերությունը գիտականորեն ճիշտ հիմքերի վրա դնելու, ասացողից հնարավորինս շատ տեղեկություններ քաղելու և հայոց լեզվի գանձարանը համալրելու մասին։</jats:p>

Show More

Keywords

լեզվական գիտական քերականական են Աբեղյանի

Related Articles