Abstract
<jats:p>Իսմիլը «Սասնա ծռեր» էպոսի միակ կին հերոսուհին է, որը տարբեր գործառույթներով հանդես է գալիս էպոսի ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ ճյուղերում՝ մի դեպքում իբրև Մեծ Մելիքի կին, մյուս դեպքում իբրև Փոքր Մելիքի մայր, ինչով էլ պայմանավորված է կերպարի երկակի բնույթը։ Մոտիվների առումով հարուստ չէ Իսմիլի կերպարը, սակայն Սասնա հերոսների կյանքում իր խաղացած դերով ճակատագրական նշանակություն ունի: Նա ոչ միայն Սասնա հերոսների համար դառնում է կին և մայր, այլ նաև դառնում է այն կարևոր հակակշիռ բևեռը, որի շնորհիվ սյուժեն զարգանում է զարմանալի հակադրամիասնական ներդաշնակությամբ: Իսմիլն էլ Դեղձունի, Խանդութի նման ինքն է իր համար ընտրություն կատարում, թե ում հանձնվի, թե ո՛վ պետք է նրան որդի պարգևի: Վեպի երկրորդ ճյուղում Իսմիլ խաթունը պահպանում է թագուհուն, Մեծ մորը բնորոշ հզորությունը: Այս առումով երկրորդ ճյուղի վիպական ուրվագծում Իսմիլը դառնում է Մեծ Մհերի կնոջ կամ Արմաղանի կերպարին հավասարազոր և հակակշռող կերպար: Վեպի երրորդ ճյուղում Իսմիլի կերպարը իր բնույթով մոտենում է երկվորյակ եղբայրների մոր հատկանիշներին, ինչը նրան բնորոշ երկրորդ կարևոր հատկանիշն է վեպում: </jats:p>