Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>  Մանուկ Աբեղյանի լեզվաբանական հետազոտությունների հիմքում միշտ եղել է տարաժամանակյա նկարագրության սկզբունքն, ուստի հայերենի քերականագիտական համակարգի ուսումնասիրությունը նա սկսել է հին հայերենից՝ բացահայտելով հին և նոր հայերենների՝ գրաբարի և աշխարհաբարի ընդհանրություններն ու զարգացման տարբերությունները։ Հատկապես արժեքավոր է հին և նոր հայերենների բայական համակարգերի ուսումնասիրությունը, որը բնորոշվում է իր ժամանակի համար նորարարական մոտեցումներով։ Հին հայերենի բայական կարգերը Մանուկ Աբեղյանն ուսումնասիրել է՝ հիմնվելով 5-րդ դարի դասական մատենագրության սկզբնաղբյուրների, հատկապես «Թարգմանությունների թագուհի» համարվող Աստվածաշունչ մատյանի գրաբար փոխադրության լեզվական հարուստ նյութերի վրա։ Բայերի անդեմ և դիմավոր ձևերի քննությունը լեզվաբանը կատարել է համակարգային, ցույց տալով հին հայերենի հիմնական դերբայների՝ անորոշի և անցյալի ստորոգումային կիրառությունները։ Գրաբարի անորոշ և անցյալ դերբայները շատ անգամ խոնարհված բայերի արժեք ունեին՝ իմաստային հարուստ բազմազանությամբ, ստանում էին ոչ թե ուղղական, այլ սեռական, տրական կամ հայցական հոլովներով ենթականեր՝ արտահայտելով եղանակաժամանակային, կերպասեռային տարբեր բովանդակություն։ Մ․Աբեղյանը կարևոր՝ ցայսօր արդիական դիտարկումներ է կատարել հին հայերենում բայի կերպի կարգի դրսևորումների վերաբերյալ, ներգործական - կրավորական կառույցների կազմության առանձնահատկությունների մասին։ Տեսական քերականագիտական իր պնդումները մեծ լեզվաբանը մշտապես հիմնավորում էր գրաբարյան սկզբնաղբյուրներից բերված բազմաթիվ գործնական օրինակներով։      </jats:p>

Show More

Keywords

հին հայերենի Մանուկ քերականագիտական ուսումնասիրությունը

Related Articles