Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p> Մանուկ Աբեղյանն առաջինն էր, որ արևելահայերենի գիտական տեսությունը շարադրեց` հիմնվելով մեր լեզվի իրական կառուցվածքի վրա: Ժամանակի թոհուբոհով պայմանավորված` հետին պլան էին մղվոմ հատկապես արևմուտքում կրթություն ստացած անձինք և հենց այդ անձանց հանգամանքով պայմանավորված` նրանց ստեղծած գիտական արժեքավոր արտադրանքը: Ինչ խոսք, հետաբեղյանական ժամանակներում եղել են արդի հայերենին վերաբերող արժեքավոր և ուշագրավ հետազոտություններ, սակայն հարկ է արձանագրել, որ այդ շրջանը զգալապես հայերենագիտության ռուսաբան դպրոց է, որովհետև Մ. Աբեղյանի` մեր լեզվի բնույթին հարազատ շարահյուսությունից, որն իր տրամաբանականությամբ ու հիմնարարությամբ այսօր էլ մրցակցելի է արևմտյան դպրոցների հետ, հետագա լեզվաբանները հրաժարվեցին և մեծ չափով ռուսերենի քերականության վրա ձևեցին արևելահայերենի քերականությունը: Վերանայելու անհրաժեշտություն կա և՛ հնչաբանական, և՛ ձևաբանական բազմաթիվ հարցեր, որոնք հետաբեղյանական շրջանում տարբեր պատճառներով խոտոր գնահատումների են արժանացել: Ասվածը չի նշանակում, թե անթույլատրելի են Մ. Աբեղյան գիտնականի տեսակետների վիճարկումները: Բնա՛վ: Պարզապես այն արժեքավորությանը, որ Մ. Աբեղյանով է ստեղծվել հայ լեզվաբանության մեջ, արժանին էլ պետք է հատուցել` վերականգնելով մեր լեզվի էությունից բխող այն դրույթները, որոնք բացահայտել է գիտնականը: Մ. Աբեղյանի տեսությունը հետաքրքիր է և կարևոր իր ներուժությամբ: Այն ստեղծագործելու հնարավորություն տվող հայեցակարգ է, և սույն հետազոտության մեջ նման մի փորձ է արված` վերահաստատելու աբեղյանական ուսմունքի մի քանի էական դրույթներ արդի լեզվաբանության նորագույն մեթոդաբանությամբ, այդ թվում` նշանագիտական հայեցակերպով:                </jats:p>

Show More

Keywords

որ մեր լեզվի այդ են

Related Articles