Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում քննության են առնվում Մանուկ Աբեղյանի՝ խոսքի մասերի դասակարգմանը, «խոսք» եզրույթի կիրառությանը, դերանունների խոսքիմասային պատկանելությանը և իմաստային յուրահատկություններին առնչվող հարցեր։ Քերականագիտության մեջ տարածված է այն տեսակետը, որ Մ․Աբեղյանի՝ խոսքի մասերի դասակարգման հիմքում ընկած է գլխավորապես իմաստային-շարահյուսական սկզբունքը, որտեղ գերակշռողը շարահյուսականն է։ Սակայն դերանունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շարահյուսականից առավել կարևորվում է այս խմբի բառերի ունեցած յուրահատուկ իմաստային հատկանիշը՝ այն, որ նրանք ոչ թե անվանում, այլ փոխարինում են արդեն անվանված առարկան կամ հատկանիշը։ Մ․Աբեղյանը չի կաշկանդվում և չի առաջնորդվում լեզվում արդեն գոյություն ունեցող խոսքիմասային դասակարգմամբ, այլ հետևելով եվրոպական և ռուսական լեզվաբանական մտքին՝ իր դասակարգման հիմքում դնում է հենց հայերենին բնորոշ հատկանիշների ուսումնասիրության և անկախ դասակարգում անելու սկզբունքը։ Արդյունքում, թեև դերանունը՝ որպես ինքնուրույն խոսքի մաս (բառերի տեսակ), չի ընդունվում Մ․Աբեղյանի կողմից, այնուամենայնիվ նա անվանում և ընդունում է անձնական, ցուցական, հարցական, փոխադարձ, հարաբերական, անորոշ, ստացական դերանունների գոյությունը հայերենում՝ որպես գոյական, ածական կամ մակբայ խոսքի մասերի առանձին ենթատեսակներ։</jats:p>

Show More

Keywords

խոսքի մասերի դերանունների որ չի

Related Articles