Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Օտարագիր հայ գրողներից Լևոն-Զավեն Սյուրմելյանը (1905 – 1995) Հայոց ցեղասպանության տարիներին կորցնելով ծնողներին ու հարազատներին, անցել է բազում փորձու­թյուններով լի կյանքի հետաքրքիր ճանապարհ։       Հոդվածի հեղինակը, ուսումնասիրելով Լ․-Զ․ Սյուրմելյանի կյանքն ու գրական ժառան­գութունը ժամանակի համապատկերում, նրա վերաբերյալ մամուլում ու տարբեր ժողովածուներում եղած նյութերի և փաստերի համադրությամբ համալրում, ճշգրտում է գրողի կենսա­պատումի որոշ դրվագներ։ Ուշադրություն է դարձնում Լևոն Զ․ Սյուրմելյան - Արշակ Չոպանյան նամա­կա­գրությանը։         Հոդվածում բնութագրվում է այն իրողությունը, թե ինչպես «Լույս Զվարթ» (1924) ժողովածուվ ճանաչված ու ապագա խոստացող հայ բանաստեղծն ամե­րիկյան միջավայրում համառ աշխա­տասիրությամբ կատարում «լեզվանցում» հայերենից անգլերեն, դառնում հենց անգլերենի և անգլիալեզու գրականության նշանավոր մասնագետ ու ամերիկյան բուհերի երկարամյա դասա­խոս՝ շրջանառելով գրակա­նության տեսության իր կարևոր դասագիրքը՝ «Արձակի տեխնիկա․ չափ և խենթություն»       Փաստառատ հոդվածում ներկայացվում է հայ բանաստեղծից անգլիագիր վիպասան դառնալու ընթացքը, որով անցել է «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ»  և «98, 6° ըստ Ֆորենհայթի» ինքնա­կենսագրական հզոր վեպերի հեղինակը, որոնցով նա արժանի տեղ է նվաճել ամերիկյան գրա­կա­նության և օտարագիր հայ գրողների մեջ։</jats:p>

Show More

Keywords

ու հայ ամերիկյան գրականության անցել

Related Articles