Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում քննվում են արևմտահայ հանճարեղ բանաստեղծ Պետրոս Դուր­­­­յա­նի (1851-1872) պոեզիայի անգլերեն թարգմանությունները, որոնք մինչ օրս չեն դարձել առանձին ուսումնա­սի­րության նյութ։ Վաղամեռիկ բանաստեղծի քնարերգությունը, ի դեպ, տևականորեն հետա­քրքրել է ոչ միայն հայ, այ­լև օ­տար թարգմանիչներին, և հրապարակում հայտնվել են ուշագրավ թարգմա­նու­թ­յուններ։ Մեր ու­սում­նա­սիրության արդյունքում փաստվում են կատարված թարգմա­նու­թ­յուն­ների հիմնական բար­­­դու­թ­յունները, ներկայացվում են դրանց թարգմանաբանական ար­ժեքն ու հա­­մեմատական բնու­­­թա­գիրը։ Գաղտնիք չէ, որ Դուրյանի պոեզիան աչքի է ընկնում քնա­րա­կան խո­­րությամբ ու խտու­­թյամբ, նուրբ զգացմունքայնությամբ, երաժշտական հնչեղությամբ և պատ­կե­րավորությամբ։ Իսկ այս ամենի փոխանցումը թիրա­խա­յին լեզվին ամենևին էլ դյու­­րին չէ։ Այդ է պատճառը, որ ուսումնասիրության արդյունքում նկատելի են դարձել նաև ձևի և բո­վան­դա­կու­թ­յան անհամապատասխանության նմուշներ։ Հոդվածն ընդ­­­­­­գրկում է Դուրյանի պոեզիայի՝ ընթերցողին հայտնի և ներկայումս առկա հնա­րավորինս լիարժեք անգլերեն թարգմանությունները։ Ուսումնասիրության ընթացքում իբրև տե­սական հիմք ըն­դուն­վել են թարգմանության գործընթացի վերաբերյալ Ռոման Յակոբսոնի հա­մար­ժեքության տեսությունը, Ջորջ Սթայների հերմենևտիկ մոտեցումը, ինչպես նաև Սյուզան Բաս­­նեթի և ժամանակակից այլ տեսաբանների գաղափարները, իսկ նյութի ընտրությունը համա­պա­տասխանեցված է ամերիկուհի լրագրող և հասարակական գործիչ Ալիս Սթոուն Բլեք­­­­­­­վե­լի կա­տա­րած թարգմանություններին։ Հատուկ ուշադրություն է դարձվել անգլերեն թարգմա­նութ­յուն­ների իմաստային հավաստիության և Դուրյանին բնորոշ յուրահատուկ քնարականության փո­­­­­­­­­­­խանց­­մանը։ Հոդվածի ավարտին փաստվել է, որ Պետրոս Դուրյանի քնարերգության լիարժեք և հո­­­­գեհարազատ թարգմանությունը կատարել է ամերիկացի նշանավոր հայագետ, Հար­վարդի հա­­մալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելը 2005-ին լույս ընծայած իր «Բոսֆորյան գի­շեր­­­ներ» խորա­գ­րով ստվարածավալ ժողովածուում։</jats:p>

Show More

Keywords

են Դուրյանի անգլերեն ուսումնասիրության որ

Related Articles