Abstract
<jats:p>Յուրաքանչյուր գրողի կենսագրության ուսուցումը կարևոր բանալի է նրա ստեղծագործությունն ավելի համապարփակ ընկալելու, ապրած ժամանակաշրջանի և ստեղծագործության կապն ընկալելու առումով։ Ժամանակակից կրթական համակարգում առանձնահատուկ կարևորություն է ստացել աշակերտակենտրոն ուսուցումը։ Որքան էլ կարևոր է ուսուցչի դերը, սակայն վերջինս դադարել է գիտելիքի միակ աղբյուրը լինելուց։ Հետևաբար՝ ժամանակակից մանկավարժը պետք է կարողանա համադրել ուսուցման ավանդական և արդի մեթոդները, որպեսզի դասը ծառայի իր նպատակին, այն է՝ ոչ միայն գիտելիքներ փոխանցել, այլև ձևավորել կարողություններ, արժեհամակարգ և դիրքորոշում։ Գրողի մասին նախնական պատկերացումը սկսվում է նրա կերպարը և գործունեությունը ճանաչելուց: Հանրակրթական ծրագրում դա լավագույնս հնարավոր է ծրագրային հեղինակների կենսագրությունների նորովի ուսուցմամբ: Դպրոցական ծրագրում գրողների կենսագրությունն ուսումնասիրելիս չպետք է սահմանափակվել աշակերտին սոսկ մի քանի չոր ու ցամաք փաստեր հաղորդելով, այլ առաջնային պիտի դարձնել սովորողի ինքնուրույն հետազոտական, փաստերը համադրելու, եզրակացություններ անելու, ստեղծագործական աշխատանք կատարելու կարողությունները։ Թեման արդիական է, քանի որ կենսագրության ուսուցմանը կրթական նոր չափորոշիչներով ևս կարևություն է տրվում, հետևաբար՝ այն ուսուցանելու փոխգործուն մեթոդները կարող են նպաստել թեմայի հետաքրքիր և արդյունավետ մատուցմանը։ Ուսումնասիրությունը կատարել ենք նյութերի համադրման, վերլուծման ու եզրակացությունների եղանակով։ Ներկայացվող գրեթե բոլոր ուսումնական մեթոդները փորձարկել ենք մեր դասավանդման ընթացքում։</jats:p>