Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ուսումնասիրության նպատակը Պ. Սևակի «Եղիցի լույս» ժողովածուի՝ խորհրդային գաղափարական կաշկանդումների հետևանքով ձևավորված և հեղինակի ներհայեցողական ձգտումներով պայմանավորված փակվածություն արտահայտող նշանային համակարգի որոշարկումը և քննաբանումն է: Հետազոտության հերթագայորեն լուծվող խնդիրները ենթադրում են փակվածություն արտահայտող նշանների հայտնաբերում, թեմատիկ-գաղափարական առանձնացում, դրանց ընդհանրությունների ճշտում, համակարգային առանձնահատկությունների բացահայտում: Փակվածության նշանները ներհայեցողական հենքով ինքնատիպորեն դրսևորվել են նաև «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքում՝ ձևավորելով ինքնակարոտի, ինքնահաշտության, ինքնաժխտման, ինքնահայեցման ու ինքնախղճահարության, ինքնախաբեության, ինքն իր հանդեպ սիրո և «ինքնասպանության» ինքնանդրադարձ պատկերներ, փակվածության ու կաշկանդումի գեղարվեստական այլ իրողություններ: Դրանց շարքում դիտարկելի են սիրելիի փակ դռան, կին-արգելանոցի, մարիամակերպ էակի անմատչելիության, երևութական որոշակիության և անորոշ անսահմանության նշանի՝ հորիզոնի, պարտականության և սիրո երկընտրանքի պատկերները: Իբրև փակ շրջան ներկայացնող գեղարվեստական իրողություն է դիտարկվում նաև սևակյան «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» հայտնի բանաձևը:             Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է արդիական մեթոդական համակցմամբ՝ կառուցվածքային-նշանագիտական և միֆաքննադատական մեթոդներով, Պ. Սևակի՝ բավականաչափ ուսումնասիրված «Եղիցի լույս» ժողովածուի գաղափարագեղագիտական համակարգի քննությանն ուղղված նոր դիտանկյան անհրաժեշտությամբ, մեկնաբանական նոր վարկածի ձևակերպմամբ:</jats:p>

Show More

Keywords

են սիրում Ուսումնասիրության Սևակի Եղիցի

Related Articles