Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում քննվում է իրական Կոմիտաս վարդապետի և Պարույր Սևակի պոեմում պատկերված Կոմիտասի գեղարվեստական կերպարի հարաբերակցությունը։ Ցույց է տրվում, որ բանաստեղծը լավ ծանոթ է եղել նախատիպի իրական կենսագրությանը, նրա գործունեության սկզբնաղբյուրներին՝ Կոմիտասի ինքնակենսագրությանը, աշխատություններին և նամակներին։ Ուսումնասիրել է նաև այլ աղբյուրներ՝ ժամանակի պարբերական մամուլը, Կոմիտասին նվիրված հուշերը և այլն։ Այդ ամենի շնորհիվ նա կերտել է գեղարվեստորեն հավաստի և ամբողջական կերպար։ Բայց պոեմի ժանրի պահանջների թելադրանքով նա պատկերել է հերոսի էությունը, նրա կյանքի և գործունեության բարձրակետերը։ Դուրս է թողել առօրեական, կենցաղային շերտերը, կատարել է պատկերային հավելումներ։ Նախատիպից դեպի քնարական-փիլիսոփայական կերպար կատարած անցմանը նպաստել են պոեմում լիուլի օգտագործված կոմիտասյան երգերը, հայ և համաշխարհային գրականության համանման սյուժեները, ինչպես նաև հերոսի էության համադրումը սեփական էության հետ։</jats:p>

Show More

Keywords

իրական պոեմում Կոմիտասի նրա գործունեության

Related Articles