Abstract
<jats:p>Հայ մեծ բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր՝գրականագետ-գրաքննադատ Պարույր Սևակի գիտական հետաքրքրությունների շրջանակում, սկսած ուսանողական տարիներից, եղել են թե՛ հայ միջնադարի, թե՛ նոր ու նորագույն շրջանների ու ժամանակակից գրողներ, արդի գրաքննադատությանը հետաքրքրող տեսական խնդիրներ: Այս հոդվածը անդրադարձ է հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանի պոեզիայի սևակյան մեկնաբանությանն ու գնահատությանը, որ սկսվել էր դեռ ուսանողական տարիներից ու շարունակվել կյանքի հետագա տարիներին: Հոդվածում դիտարկման նյութ են դարձել Սևակի՝ տարբեր տարիների անդրադարձները Վարուժանի ստեղծագործությանը, մասնավորապես Սևակի 1945թ. փետրվար թվակիր ,,Վարուժանի պոեզիան,, ընդարձակ ուսումնասիրությունը: Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ այդ ուսումնասիրությունը իրապես գրականագիտական մի լուրջ հետազոտություն է, կառուցիկ՝ առաջադրույթներով, փաստարկումներով ու եզրակացություններով, ինքնատիպ և նոր խոսք է իր ժամանակի /ինչու չէ՝ նաև հետագա / վարուժանագիտության մեջ:</jats:p>