Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում, օգտագործելով էկոլեզվաբանության (նաև լեզվաապագայաբանության) ընձեռած հնարավորությունները, փորձել ենք միջազգային չափանիշներին համապատասխան ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի լեզվամիջավայրերը՝ որպես մարդ - բնություն – լեզու էկոհամակարգի բաղադրիչ, և քաղաքակիրթ աշխարհին ներկայացնել հայերենի առանձնահատկություններն ու «հոգսերը»՝ «հայերենի՞, թե՞ հայության հիմնախնդիրներ» համատեքստում: Հոդվածի շարադրման ընթացքում նպաատակային ենք դարձրել իբրև ուսումնասիրության ելակետ ունենալ գործառական դժվարություններ ունեցող, խնդրահարույց, լեզվակրթական միջավայրի, խոսքի մշակութականացման գործընթացի վրա բացասաբար ազդող արտաքին և ներքին գործոնների, քաղաքական և սոցիալական վտանգավոր շերտերի վերլուծությունը և արձանագրել էկովերջնարդյունքները: Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ հանգել ենք այն եզրակացության, որ ՀՀ լեզվամիջավայրում հայերենի գործառութային շրջանակներն ընդլայնվել են, և այսօր հայերենի մաքրության և պահպանության աստիճանը որոշվում է «էկո» համախմբով: Վերջնարդյունքային կարգախոսն այն է, որ արտաքին աշխարհի և հայկական համայնքներ ունեցող բազմաթիվ երկրների հետ ՀՀ-ի հարաբերությունների կարգավորման հիմնական գործիքներից մեկը լեզվական-մշակութային բաղադրիչն է:</jats:p>

Show More

Keywords

հայերենի ենք ներկայացնել ուսումնասիրության ունեցող

Related Articles