Abstract
<jats:p>Դերանվան՝ որպես խոսքի մասի, ըմբռնումը հայ լեզվաբանության մեջ ոչ միօրինակ է և հստակ, կան տարակարծություններ, տարբեր տեսակետներ: Չկա միօրինակություն նույնիսկ դերանվանը տրված սահմանումների հարցում: Սույն հոդվածը նվիրված է այս խոսքի մասի՝ Սերգեյ Աբրահամյանի կողմից կատարված ծավալուն և արժեքավոր հետազոտության վերլուծությանը, բերած նորույթներին: Արդի հայերենի դերանուններն ուսումնասիրելով խորաքնին և նորովի՝ Ս. Աբրահամյանը դասակարգել է դրանք, տեսակավորել, բնութագրել յուրաքանչյուր տեսակը՝ որոշ դեպքերում առաջարկելով նոր անվանումներ դրանց համար, բացահայտել դերանունների ձևաբանական, շարահյուսական առանձնահատկությունները և, որ ամբողջովին նորություն էր հայ քերականագիտության մեջ, քննել դրանց կազմությունը, բառակազմական նշանակությունը և ոճական կիրառությունները: Գիտնականը իրավացիորեն մերժել է տարածված այն տեսակետը, թե դերանունների գլխավոր հատկանիշը այլ խոսքի մասերին փոխարինելու գործառույթն է, որդեգրել այն համոզումը, որ դերանունների մեծ մասը զուրկ է փոխարինման գործառույթից, և որ այդ գործառույթը կատարող մի խումբ դերանուններ էլ ոչ միշտ են կատարում այն: Դերանունների դասդասման հիմքում դնելով առարկան, հատկանիշը ինչպես արտահայտելու, ինչ հարաբերությամբ դրանք ցույց տալու հիմունքը՝ հայագետը փոփոխություն է մտցրել արդի հայերենի դերանվանական համակարգում՝ միավորելով որոշ տեսակներ և վերանվանելով մի քանիսը: Արդյունքում տարբերակել է դերանվան վեց տեսակ՝ անձնական (դիմային), ցուցական, փոխադարձ, որոշյալ (հանրական), անորոշ (մասնական), հարցական-հարաբերական (բացարձակ անորոշ): Փոխել է անձնական, ցուցական դերանուններին տրվող սահմանումները, միավորել որոշյալն ու ժխտականը և այլն: </jats:p>