Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ներքին ձև ունեն միայն բաղադրյալ բառերը։ Այն բառային նշանակությունը բաղադրող իմաստային տարրերի ամբողջությունն է։ Պարզ կամ այդպիսին ընկալվող բառերի ներքին ձևը հաճախ շատ դժվար է ճշտորեն որոշել։ Բաղադրյալ բառի բառիմաստի ձևավորման հիմքում միշտ էլ ընկած է ներքին ձևը։ Ներքին ձևը ցույց է տալիս բառի հնչման և լմաստի պատճառաբանված կապը, այսինքն՝ նշում է այն պատճառը, ըստ որի՝ տվյալ իմաստը արտահայտվում է հենց տվյալ հնչյունակապակցությամբ։ Բաղադրյալ բառի ներքին ձևը կարող է լինել շատ հստակ հեշտությամբ գիտակցվել այդ լեզվով խոսող հանրության կողմից։ Այդպես է բաղադրյալ բառերի ճնշող մեծամասնության դեպքում։ Սակայն լեզվում որոշակի պայմանների առկայաությամ դեպքում բաղադրյալ բառերում մշտապես նկատվում է բառակազմական կապերի և բառային պատճառաբանվածության կորստի, մթագնման միտում։ Երբեմն բառի ներքին ձևը գրեթե կորչում է, որի պատճառով էլ արդի լեզվաըմբռնմամբ չի գիտակցվում բառի բաղադրյալ լինելը։ Այս երևույթը լեզվաբանության մեջ անվանվում է ապապատճառաբանում կամ ապաստուգաբանություն։ Ապապատճառաբանումը միանգամից տեղի չի ունենում, այլ բավականին երկարատև զարգացման արդյունք է։ Եվ քանի որ բառերը իրենց պատճառաբանված իմաստը միաժամանակ չեն կորցնում, լեզվում միմյանց կողքի գոյատևմում են պատճառաբանվածության մթագնման, կորստի տարբեր փուլերում գտնվող բառեր։ Ապաստուգաբանման վերջին փուլը բառի ներքին ձևի լիակատար մթագնումն է։ Այդպիսի մթագնում կա բազմաթիվ բնիկ հայերեն արմատական բառերում։ Հոդվածում քննվում են բաղադրյալ բառի ապաստուգաբանման պատճառները և պատճառաբանվածության մթագնման, կորստի տարբեր փուլերում գտնվող բառեր։    </jats:p>

Show More

Keywords

բառի բաղադրյալ ներքին ձևը պատճառաբանվածության

Related Articles