Abstract
<jats:p>Ժամանակի ընթացքի մեջ զանգվածային հաղորդակցման միջոցների լեզուն վերափոխվում է՝ արձագանքելով տեղեկատվության տարածման արագությանը, ազդեցության միջոցների բազմազանությանը և լսարանի պահանջների փոփոխությանը: Այդ փոփոխությունների պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստանում լեզվական կաղապարների (շտամպների, խոսքային բանաձևերի, կրկնվող կառուցվածքային միավորների) գործածությունը, որոնք ապահովում են թե՛ հաղորդակցության հստակությունն ու մատչելիությունը, թե՛ ազդեցիկության բարձր մակարդակը: ԶՀՄ լեզուն՝ որպես հանրային խոսույթի կարևոր տարր, միաժամանակ պարունակում է ինչպես հաղորդող (ինֆորմատիվ), այնպես էլ ներգործող (ապելյատիվ, պերսուազիվ) տարրեր: Դրանց համատեղ գործածությունը դրսևորվում է հատկապես կաղապարների մեջ՝ ձևավորելով արժեքային, գնահատողական և գաղափարական հարանշանակությամբ (կոննոտացիաներով) հագեցած միավորներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են լրագրողական տարբեր ժանրերում: Հոդվածում ներկայացվում են կաղապարների՝ որպես կառուցվածքային և գաղափարական միջոցների գործառական հնարավորությունները զանգվածային հաղորդակցության տարբեր միջոցներում, դրանց հաղորդակցական նշանակությունը տարբեր ժանրերում, վերլուծվում և նկարագրվում են հաղորդող և ներգործող բաղադրիչների համատեղ գործածությունն ու փոխազդեցությունը՝ որպես ԶՀՄ լեզվի առանցքային հատկանիշ:</jats:p>