Abstract
<jats:p>Հոդվածում անդրադարձ է կատարվում լեզվաբանության նոր ուղղության՝ էկոլեզվաբանության հետ կապված խնդիրներին: Լեզուն՝ իբրև ազգային գոյաբանական համակարգ, իբրև ազգային մտածողության բանաձև, պայմանավորված է ոչ միայն լեզվակիր անհատի լեզվամտածողությամբ և աշխարհայացքով, այլև լեզու-մարդ-միջավայր փոխհարաբերությամբ ու փոխազդեցություններով: Այդ բազմաբարդ շղթայում շրջակա միջավայրն իր անմիջական ազդեցությունն է թողնում մարդու խոսքային գործունեության վրա: Բնականաբար, եթե խոսվում է բնության էկոհամակարգի պահպաման մասին, պետք է ուշադրություն դարձնել նաև էկոհամակարգի կազմիչներից մեկի՝ մարդու բնածին ունակության՝ լեզվի մաքրությանը և պահպանությանը: Լեզվի էկոլոգիան նման է բնապահպանական էկոլոգիային` երկու դեպքում էլ իբրև շարժիչ ուժ ունենալով ներդաշնակության պահպանման, բարեշրջման օրենքների անխախտ գործառությունը: 21-րդ դարում անհրաժեշտություն է բարձրաձայնել լեզվամտածողության նոր տեսակի՝ էկոլոգիական լեզվամտածողության մասին, որը ենթադրում է լեզուն դիտարկել որպես անփոխարինելի բաղադրիչ մարդու-հասարակության-բնության միջև: Այս դեպքում լեզվի էկոլոգիան վերածվում է սոցիալական և բացասական (նեգատիվ) ազդեցություններից լեզվի պաշտպանության գործիքի: ԷԼ-ն ուսումնասիրում է հենց լեզվի աղտոտման աղբյուրները, կնճռոտ խնդիրներին լուծումներ գտնելու ուղիները: Այն կոչված է տալու լեզվի զարգացման օբյեկտիվ պատկերը, լեզվակիր հասարակությանը զգուշացնելու լեզվին սպառնացող վտանգների, նրա աղտոտվածության մասին, և այս կերպ խնամք ու հոգատարություն ցուցաբերել գրական լեզվի ճակատագրի, մարդու և հասարակության խոսքային միջավայրի վերաբերյալ:</jats:p>