Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածը նվիրված է ռուսերենի և հայերենի դարձվածքների ունիվերսալ թեմատիկ խմբերից մեկի զուգադրական ​​վերլուծությանը՝ դրանց միջև համապատասխանություններն ու անհամապատասխանությունները հայտնաբերելու և դրանց պատճառները բացահայտելու  նպատակով։ Ուսումնասիրության համար հատուկ ընտրված է սոմատիկ դարձվածքների թեմատիկ խումբը, քանի որ այն ունի բացահայտ մարդակենտրոն ուղղվածություն և այդ իսկ պատճառով լայն ներկայացված է բոլոր լեզուներում։ Ուսումնասիրությունն ամբողջությամբ կատարվել է լեզվամշակութաբանության լույսի ներքո՝  կիրառելով  զուգադրական մեթոդը։ Փորձ է արվել կապ հաստատել ոչ բառային լեզվական նշանների (ոչ վերբալ լեզվի բաղադրիչների) և համապատասխան դարձվածաբանական միավորների միջև։ Ուսումնասիրության ընթացքում  բավականաչափ ուշադրություն է հատկացվել էթնոլեզվաբանական գործոնին, որը տվյալ դեպքում  մեծ դեր է խաղում զուգադրվող միավորների կապը բացահայտելու հարցում։ Կոնկրետ նյութի ուսումնասիրությունից եզրակացվում է, որ երկու լեզուներում վերլուծվող միավորների միջև նկատված հակասությունները հիմնականում կապված են ազգային առանձնահատկությունների,մշակութային ավանդույթների և համեմատվող լեզուների լեզվակիրների ազգային մտածելակերպի հետ:</jats:p>

Show More

Keywords

միջև միավորների դարձվածքների թեմատիկ զուգադրական

Related Articles