Abstract
<jats:p>Հոդվածում գնահատվում է ՀՀ տնտեսության ոլորտների վրա ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ազդեցությունը, համադրվում և համեմատվում են ՀՀ տնտեսության ոլորտների աճի տեմպերը՝ ԱԱՀ-ի աճի տեմպի վերլուծությամբ։ Որպես ուսումնասիրության ոլորտներ են դիտարկվել ՀՀ արդյունաբերությունը, շինարարությունը, առևտուրը և ծառայությունները։ Ներկայացված խնդրի լուծման նպատակով ուսումնասիրվել են այդ ոլորտների և ԱԱՀ-ի միջև սոցիալ-տնտեսական կապերը, քանակական վերլուծության մեթոդների կիրառմամբ իրականացվել է բացահայտված կապերի ռեգրեսիոն վերլուծություն, և գնահատվել է հանրապետության տնտեսության ոլորտների և ավելացված արժեքի հարկի կախվածության աստիճանը։ Հետազոտությունն իրականացվել է Eviews 10 վիճակագրական համակարգչային ծրագրով, կառուցվել են բազմագործոն ռեգրեսիայի մոդելներ, որի պարամետրերը գնահատվել են փոքրագույն քառակուսիների եղանակով։ Արդյունքները ցույց են տվել, որ դիտարկված ոլորտների և ԱԱՀ-ի միջև գոյություն ունի նշանակալի կախվածություն: Հեղինակները հանգել են հետևյալ եզրակացություններին՝ այլ հավասար պայմանների առկայության դեպքում ԱԱՀ-ի աճի տեմպի 1 % ավելացմանը զուգընթաց՝ շինարարության ծավալները ավելացել են 0.8 %-ով, ԱԱՀ-ի աճի տեմպի 1 % ավելացմանը զուգընթաց՝ առևտրի շրջանառության աճի տեմպը ավելացել է 0.6 %-ով, ծառայությունների ծավալի (առանց առևտրի) աճի տեմպը՝ 0.4 %-ով, իսկ արդյունաբերության արտադրանքի ծավալի աճի տեմպը՝ 0.3 %-ով։</jats:p>