Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Նորագույն ժամանակներում երկխոսության խնդիրը լայնորեն դիտարկվում է փիլիսոփաների, գրականագետների, լեզվաբանների, մշակութաբանների, արվեստաբանների և հասարակական մտքի պատմության այլ  գիտաճյուղերի ներկայացուցիչների կողմից: Ռուս փիլիսոփա, արվեստի տեսաբան, մշակութաբան Մ. Մ. Բախտինի երկխոսայնության տեսությունը 1960-ականների վերջից իր առանձնահատուկ ներազդեցությունն ունեցավ արևմտյան գրաքննադատական ու փիլիսոփայական մտքի զարգացման խնդրում: Բախտինյան ընկալումներում երկխոսությունը կեցության հիմքն է. լինել, նշանակում է երկխոսականորեն հաղորդակցվել: Համաձայն Մ. Բախտինի՝ ստեղծագործողը նոր ձևերի որոնումների ճանապարհին մշտապես երկխոսություն է ծավալում ավանդական ու նորարարական գեղարվեստական ստեղծագործությունների հետ: Նրա դատողությունների ելակետային հիմքը Ֆ. Մ. Դոստոևսկու հերոսների առանձնահատուկ երկխոսական հարաբերություններն են: Ֆ. Դոստոևսկին բախտինյան սահմանումներում իր բազմաձայն կերպարների հարստությամբ համաշխարհային գրականության մեջ ձևավորել է նորարարական հնարք՝ «բազմաձայն վեպի» սկզբնավորումը: Վերլուծելով Ֆ. Դոստոևսկու վեպերում ծավալված երկխոսությունների առանձնահատկությունները, պատկերելով մարդուն երկխոսության տարածության մեջ կերտելու հնարանքը, ցույց է տալիս երկխոսությունից դուրս մարդու լինելիության անհնարինությունը։  «Մշակութային երկխոսություն» հասկացությունը, որն առաջին անգամ կիրառվել է Մ. Բախտինի կողմից, ընկալվում է որպես մշակութային տարբեր շերտերի սերտ հարաբերակցություն մշակութային անցյալի հետ: Երկխոսական հարաբերություն, համաձյան նրա, կարող է դրսևորվել տարբեր նշանային համակարգերի միջև: Հետևապես, երկխոսությունը նաև մշակութաբանական երևույթ է: Հոդվածը նվիրված է Մ. Բախտինի փիլիսոփայական հասկացությունների ձևավորման գործընթացի ուսումնասիրությանը, որը երկխոսությունը դիտարկում է որպես գոյաբանական կատեգորիա։ Բախտինյան հայեցակարգերում երկխոսությունն ընկալվում է որպես «ես»-ի և «դու»-ի «հաղորդակցում» («ես» և «մյուս»), այսինքն՝ այն իր էությամբ նախ և առաջ սոցիալական բնույթ է կրում: Հոդվածի նպատակն է դիտարկել Մ. Բախտինի «երկխոսայնության» տեսության զարգացման ու դրսևորման առանձնահատկությունները, ցույց տալ երկխոսության գաղափարական և տեսական նախադրյալները, գաղափարների զարգացումը  բախտինյան իմացաբանության մեջ՝ որպես մենախոսությունից տարբերվող մեթոդաբանական սկզբունք:  </jats:p>

Show More

Keywords

Բախտինի որպես երկխոսության իր ու

Related Articles