Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>ՀՀ-ում կրթական ծրագրերով ամրագրված մասնագիտությունների համար առկա են մասնագիտական կարողունակություններ (կոմպետենցիաներ), որոնք այսօր վերաձևավորման և համալրման անհրաժեշտություն ունեն: Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի ճգնաժամներով. COVID-19 սահմանափակումներ, 44-օրյա պատերազմի  հոգեբանասոցիալական հետևանքներ, կրթության գործընթացի տեխնոլոգիական պահանջներ և այլ:  Հոդվածում առաջարկում ենք մասնագիտական հոգեբանասոցիալական կարողունակությունների եռամակարդակ մոդել, որի նպատակն է նորովի համակարգել մասնագետի  կայացման ուղին՝  անձնային աճից մինչև պրոֆեսիոնալիզմ: Մոդելը ներառում է վերին, միջին և ստորին մակարդակներ, որտեղ վերինը  գիտահետազոտական, կազմակերպչական, ուսուցողական և տեխնոլոգիական կարողություններն են, միջինը՝ մասնագետի ակտիվությունը, ուղղվածությունը գործին, արտաքին և ներքին մոտիվացիաները, իսկ ստորինը՝ մասնագետի անձի հուզական, վարքային և կամային այլ որակները: Մասնագիտական հոգեբանասոցիալական կարողունակությունների առաջնային դիտարկումն իրականացրել ենք մեր երկրում վերջին տարիներին բարձր պահանջարկ ունեցող մի քանի մասնագիտությունների համար՝ մասնավորապես բժիշկներ, հոգեբաններ, մանկավարժներ, ռազմագետներ:</jats:p>

Show More

Keywords

մասնագիտությունների համար են մասնագիտական մի

Related Articles