Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հայկական լեռնաշխարհը հարուստ է փարթամ բուսականությամբ, և յուրաքանչյուր  բուսատեսակ ունի մեկից ավելի գրական և բարբառային անվանումներ։ Բուսանունների քննությունը կարևոր է հայերենի ընդհանուր բառապաշարի ուսումնասիրության, նաև աշխարհագրական տվյալ վայրի բուսապատկերը, տարածքի բնակչության լեզվամտածողությունը, դարձվածքներն ու բանահյուսական բանաձևումները, կենցաղավարության որոշ իրողություններ ճանաչելու համար։ Բուսական աշխարհի մասին տեղեկությունները մեծապես օգնում են տեղանունների ստուգաբանությանը։ Ինչպես հայտնի է, ամերիկացի լեզվաբան Կարլ Բա­­քի «Հնդեվրո­պա­­կան հիմնական լեզուների ընտիր հոմա­նիշների բառա­րանում»  առանձնացվող 22 բառիմաստային խմբերից ութերորդը  «երկրագործություն, բուսականություն»  բառափունջն է:  Այս բառաշերտի յուրօրինակ շտեմարան են Կոմիտաս Վարդապետի և Մ. Աբեղյանի գրի առած մոտ քսանհինգ հազար ժողովրդական խաղիկները։ Ժողովրդական երգերի բուսաբառերը հիմնականում գործածված են ուղիղ կամ փոխաբերական իմաստներով, անձնավորվում են, ունեն տարբեր խորհրդաբանություն, հաճախ էլ դառնում են բանաստեղծական տողը հանգավորելու միջոց։ Երգերում հաճախակի են գործածվում հանրությանը լայնորեն հայտնի բուսանունները, ինչպիսիք են՝ ծառ, ծաղիկ, վարդ, մեխակ, ծիրան, խնձոր, չինարի և այլն։</jats:p>

Show More

Keywords

են հայտնի Հայկական լեռնաշխարհը հարուստ

Related Articles