Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Փաստարկվում է, որ արդի արևելահայերենի այսպես կոչված ըղձական եղանակի և ենթադրական/պայմանական եղանակի ավանդական մեկնաբանությունը (որն առաջարկվել է Մ․ Աբեղյանի կողմից) առարկություն է հարուցում ընդհանուր լեզվաբանության և լեզվաբանական տիպաբանության տեսանկյունից։ Բանն այն է, որ արդի արևելահայերենի ըղձականը համատեղում է տիպաբանորեն հայտնի ստորադասականի և ըղձականի իմաստային գործառույթների մեծ մասը, հետևաբար բառիս բուն իմաստով ըղձական (optativus) չէ։ Ավելի տեղին կլիներ այն բնորոշել որպես ստորադասաըղձական։ Ինչ վերաբերում է արդի արևելահայերենի կ(ը)- ապառնիին (որն ավանդաբար ոչ ճիշտ կերպով մեկնաբանվում է որպես ենթադրական/պայմանական եղանակ), իրականում այն չի տարբերվում այլ լեզուների սահմանական ապառնիից իմաստագործառութային տեսնակյունից։  Ինչպես ցույց են տվել մի շարք հետազոտողներ, ապառնի ժամանակը երբեք մաքուր ժամանակային կարգ չէ․ ապառնիությունն անհրաժեշտաբար ներառում է կանխատեսման տարր կամ դրան առնչակից որևէ եղանակային հասկացություն։ Ըստ այդմ՝ արդի արևելահայերենի կ(ը)- ապառնին նույնպես ներառում է և՛ ժամանակային և՛ եղանակային իմաստային բաղադրիչներ, որոնց հարաբերակցությունը կարող է տարբեր լինել՝ կոնկրետ համատեքստից և բայաձևի դեմքից կախված։ Սակայն կ(ը)- ապառնիի համապատասխան անցյալի ձևերը արդի արևելահայերենում հիմնականում գործառում են որպես պայմանական եղանակ (conditionalis)։     </jats:p>

Show More

Keywords

արդի արևելահայերենի այն որպես կը

Related Articles