Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Մարդու աշխարհընկալման սուբյեկտիվ և օբյեկտիվ տարբերակումը միշտ էլ հետաքրքրել է փիլիսոփաներին, նշանագետներին ու որոշ չափով` նաև լեզվաբաններին։ Ավելին, սուբյեկտիվ իմաստը տարբեր լեզվաբաններ տարբեր կերպ են մեկնաբանում, և որպես հետևանք, սուբյեկտիվ իմաստի՝ որպես լեզվաբանական երևույթի մասին տեսակետները տարբեր բնույթ են ստանում տարբեր լեզվաբանների մոտ։ Տարբեր են նաև այն տեսակետները թե լեզվաբանական տեսանկյունից ով է առաջինը ձևակերպել սուբյեկտիվ իմաստի մասին գաղափարը։ Ընդ որում, իմաստի սուբյեկտիվ և օբյեկտիվ լինելը երբեմն բացահայտ, երբեմն էլ ոչ այդքան բացահայտ առկա է այն աշխատություններում, որոնք քիչ թե շատ վերաբերում են բառի գործածությանը։ Թերևս Էդուարդ Աղայանն այն սակավաթիվ հայ լեզվաբաններից է, որ առանձին անդրադարձ է կատարել բառի սուբյեկտիվ իմաստին՝ տարանջատելով այն դեպքերը, երբ օբյեկտիվ հասկացություն նշանակող բառիմաստը ձեռք է բերում սուբյեկտիվ իմաստ ու իմաստային երանգավորում։ Ըստ այդմ՝ սույն հոդվածը նպատակ ունի նախ քննելու սուբյեկտիվ իմաստի ըմբռնումը լեզվաբանության մեջ, սուբյեկտիվի և օբյեկտիվի հարաբերությունները ճանաչողական լեզվաբանության տեսանկյունից, այնուհետև ներկայացնելու Էդուարդ Աղայանի հայացքները բառի սուբյեկտիվ իմաստի դրսևորման վերաբերյալ նրա տարբեր աշխատություններում։</jats:p>

Show More

Keywords

սուբյեկտիվ տարբեր իմաստի են այն

Related Articles